Նարեկ Հրանտի Գրիգորյանը ծնվել է 1991 թ. մայիսի 1-ին Երևան քաղաքում:

2014 թ. ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:

2012-2013 թթ. միաժամանակ սովորել է Կովկասի ինստիտուտում՝ «Քաղաքական և սոցիալական լրագրություն» մասնագիտացմամբ:

2014-2016 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:

2016 թ. հուլիս ամսից մինչ օրս հանդիսանում է «Երիտասարդ դիվանագետների ակումբ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահը:

2020 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԻԳ.00.02), իսկ 2021 թ. շնորհվել է քաղաքագիտության  դոցենտի գիտական կոչում:

Հայերն և անգլերեն մասնագիտական նշանակության գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է մի շարք տեղական և միջազգային գիտաժողովների:

Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին, գերմաներենին և արաբերենին: